Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մի շարք հայտարարություններ է արել տարածաշրջանային անվտանգության և արտաքին քաղաքականության վերաբերյալ․
- Մերձավոր Արևելքի երկրները պետք է ստանձնեն փոխադարձ պարտավորություններ՝ ապահովելու միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը՝ տարածաշրջանային անվտանգության համաձայնագրի շրջանակում։
- Հունաստանի, Հարավային Կիպրոսի և Իսրայելի համագործակցությունը, ըստ նրա, ոչ թե ուժեղացնում է անվտանգությունը, այլ ստեղծում է անկայունություն, խնդիրներ և հակամարտության ռիսկեր։
- Նա նշել է, որ Իսրայելը, հատկապես Իրանի շուրջ ընթացող իրադարձություններից հետո, «չի կարող գոյություն ունենալ առանց թշնամիների», և Անկարան նկատում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է Թուրքիային հայտարարել «նոր թշնամի»։
- Հաջորդ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում, նրա խոսքով, կարող է դառնալ դաշինքի պատմության ամենակարևորներից մեկը։
- Թուրքիան, որպես առանցքային խաղացող, պետք է կարևոր դեր ունենա Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման գործում։



