2019 թվականի վերջին դիզելային վառելիքի պահանջարկը կարող է նվազել մինչև օրական 270 հազար բարել։ Պատճառը էլեկտրաբուսների տարածումն է, որոնց մեծ մասը գտնվում է Չինաստանում, հայտնում է Bloomberg պարբերականը։
Առայժմ էլեկտրական տրանսպորտային միջոցների ազդեցությունը նավթի պահանջարկի վրա այնքան էլ մեծ չէ, սակայն ապագայում չինական ավտոբուսները կարող են ազդել նավթի պահանջարկի վրա։ Յուրաքանչյուր 1000 էլեկտրաբուս շուկայից դուրս կմղի օրական 500 բարել դիզելային վառելիք։
Էլեկտրական մեքենաների՝ այդ թվում Tesla-ի ազդեցությունը նավթի պահանջարկի վրա առայժմ մեծ վտանգ չի ներկայացնում․ միջին չափի ավտոմեքենաները, որոնք կփոխարինվեն էլեկտրամոբիլներով, ընդհանուր հաշվով 30 անգամ քիչ վառելիք են ծախսում, քան ավտոբուսները։