Նավալնին թունավորվել է ․ նա դեռ գիտակցության...

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է Օմսկ քաղաքում։ Ինքնաթիռը, որով Նավալնին Տոմսկից վերադառնում էր Մոսկվա, արտակարգ վայրեջք է կատարել, քանի որ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Նավալնու մամուլի խոսնակ Յարմաշը։

Յարմաշը գրել էր, որ  հնարավոր է Ալեքսեյ Նավալնին թունավորվել է։ Բժիշկների տեղեկացմամբ տոկսիկ նյութերը Նավալնու օրգանիզմ են ներթափանցել տաք հեղուկի միջոցով։ Յարմաշի պնդմամբ Նավալնին միայն թեյ է խմել։ Ռուս ընդդիմադիր գործիչը այս պահին անգիտակից է։