«Ես բազմիցս ասել եմ Զելենսկուն, որ նա պետք է դադարեցնի [Գերմանիայի կանցլեր] Օլաֆ Շոլցի քննադատությունը, քանի որ, ըստ իս, դա անարդար է»,- ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն DPA գերմանական գործակալության հարցազրույցում, տեղեկացրել է «Европейская правда»-ն։
Ռյութեն ավելացրել է, որ ի տարբերություն Շոլցի՝ ինքը Ուկրաինային կտրամադրեր Taurus թեւավոր հրթիռներ եւ սահմանափակումներ չէր դնի դրանց օգտագործման վրա։ «Ընդհանուր առմամբ, մենք գիտենք, որ այդ հնարավորությունները շատ կարեւոր են Ուկրաինայի համար»,- ասել է նա։
Զելենսկին քննադատել է Շոլցին, մասնավորապես, Վլադիմիր Պուտինի հետ կանցլերի հեռախոսազրույցից հետո, որն իբր կայացել է Ուկրաինայի նախագահի կամքին հակառակ։



