Նախկինում ընդունված օրենքները մինչև հիմա չեն...

«Ես գործին տեղյակ եմ, այն ստացել եմ թերևս մի քանի ամիս առաջ, թեկուզ և դրանում իմ մասնակցությունը չեմ տեսնում: Այո խնդիրը  օդաչուների մասին է, սակայն ես ավիացիայի մասնագետ եմ: Այդ օդաչուները տարբեր տարիների տարբեր մարմինների դիմել են,  շահել են բոլոր դատերը, խնդիրը իրավաբանական ոլորտում է»,- Politik.am-ի  հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդսական Հակոբ Ճաղարյանը՝  անդրադառնալով  կառավարության շենքի մոտ ամենշաբաթյա ակցիա իրականացնեղ հաշմանդամություն ունեցող նախկին օդաչուների խնդրին

Հիշեցենք, որ աշխատանքային գործուներության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած նախկին օդաչուները պահանջում են իրենց փոխհատուցումը, որի վճարումը դադարեցվել է 2006 թվականի սեպտեմբերի 1-ին:

Այս պահին իմ ձեռքի տակ են Աշխատանքի և սոցիալական հարցերի  և Արդարադատության նախարարությանների դիրքորոշումները:  Մասնավորապես՝  Արդարարդատության նախարարությունն ասում է, որ օրենքերի մեջ պետք է փոփոխություն մտցվի: «Հայական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերությունը դատարանի կողմից սնանկ է ճանաչվել է, սակայն դեռ չի լուծարվել, քանի որ իրենք Սևանի ափին մի հողամաս ունեն, որի արժեքը ըստ իս արհեսականորեն բարձրացված է:  Օդաչուներին  ասում են՝  այդ հողամասը կվաճառեն և գումարը կտան, բայց այն մինչև հիմա չի վաճառվել: Վաճառքը, ըստ օրենքի, ձգված է մինչև 2029 կամ 2030 թիվը: 

Սոցիալական և աշխատանքի հարցերի նախարարության դիրքորոշման մեջ ասվում է, որ նախարարությունը սնանկացած և չլուծարված «Հայկական ավիաուղիներ» ընկերության համար պատասխանատու չէ»,- հայտնեց Հակոբ Ճաղարյանը:

Ավիաընկերությունը սնանկ է հայտարարվել, բայց չի լուծարվել, և համաձայն նախկինում ընդունված և մինչև հիմա կիրառվող օրենքների՝  լուծարումը տևում է ինչ-որ ժամանակ:

«Նախկինում ընդունված օրենքները մինչև հիմա չեն կիրառվել, և այս ամենի հետևանքով տուժում են օդաչուները: Օրենքում բաց կա, որը հիմա Ազգային ժողովը պետք է լրացնի»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե հիմա կառավրությունը պե՞տք է սպասի մինչև իրավական համակարգում խնդիրը լուծվի, վարչապետի խորհրդականը պատասխանեց՝  կարծում եմ այո:

Տեղեկացնենք, որ 120 օդաչուների մի մասը մահացել է, այժմ կենդանի են 40-ը: