Կինս ինձ ասում է, եթե Հայաստանում մի հիմար մա...

«Պարո՛ն վարչապետ, վերականգնեք հաշմանդամ օդաչուների խախտված իրավունքները» պաստառով նախկին օդաչուները կրկին կառավարության շենքի մոտ են:

Տարիներ շարունակ աշխատելով լսողություն ենք կորցրել, հաշմանդամ դարձել, պետությունը պարտավոր է մեզ փոխհատուցում տալ, բայց 13 տարի մի լումա չենք ստացել` նշում են նրանք.

Politik.am-ի թղթակցի հետ զրույցում 2-րդ կարգի հաշմանդամ Մայիլյան Վանիկը հայտնեց, որ իր փոխհատուցումը ամսական կազմում է 48 հազար 800 դրամ, սակայն ոչ մի դրամ չի ստացել: 2006 թվականի սեպտեմբերի 1-ին փոխհաատուցման վճարումը արգելվեց, հենց այդ ժամանակվանից էլ պայնքարում ենք: Սկզբում 120 օդաչու էինք, մի մասը մահացել են, մնացել են 40-ը:

Հարցին, թե ամիսներ տևող ամենշաբաթյա բողոքի ակցիաներից հետո որևէ պատասխան ստացե՞լ են, նախկին օդաչուն պատասխանեց՝  ոչ, ոչ ոք չի եկել, չի հարցրել՝  ո՞վ եք կամ ինչո՞ւ եք այստեղ:

Օդաչուներից մեկն էլ կատակում է. «Կինս հիմա ինձ ասում է, եթե Հայաստանում մի հիմար մարդ կա, ապա դա դու ես: Այն ժամանակ ասում էին, ո՞նց կարող ենք չգնալ, մեր պարտքը չկատարել: Հիմա հաշմանդամ ենք, ո՞վ է մեզ ուշադրություն դարձնում: 

Այս պահին օդաչուները սպասում են փոխհատուցման տրամադրման հարցով դատարանի որոշմանը, ապրիլ ամսին նիստը հետաձգվել է նոյեմբերի 12-ին: