Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակներում՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գործողությունները կապված են մի շարք քրեական հոդվածների հետ։
Aravot.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են Մարալիկի տարածքային գրասենյակի պատասխանատու Թաթուլ Բուլոյանը և նրա կինը։ Խուզարկություններ են կատարվել նաև նրանց բնակարանում և գրասենյակում։



