Ընտրի՛ր Հայաստանը, կանգնի՛ր Հայաստանի կողքին,...

«135 տարվա կենսագրություն ունեցող քաղաքական ուժը, մեր ժողովրդին հաղթանակներ բերած նախագահ Քոչարյանը այլ մոտիվացիա չունեն, քան երկիրը այս ճգնաժամից դուրս բերելը, մենք չենք գնում մանդատների կամ պաշտոնների հետևից, մեզ այս հրապարակ է բերել մեր ժողովրդի առջև պատասխանատվությունը, մեր անցյալը և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը: Սիրելի հայրենակիցներ, ձեր ընտրությունը շատ պարզ է՝ մի կողմում կանգնած են հայրենիքի դավաճանները, մյուս կողմում՝ ազգային, պետական գործիչները, մի կողմում կանգնած է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, մյուս կողմում՝ տիրադավները»,- այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։