«Ուղիղ ութ տարի առաջ մեր ժողովուրդը հպարտանում էր արցախյան հաղթանակով, իսկ այսօր մեզ ասում են, որ մեր հպարտության առիթը պետք է լինի Կիրանցի պատը, Կիրանցի ճաքած պատը: Ութ տարի առաջ Կաթողիկոսի հետ սելֆիներ էին անում ու ասում էին, որ սա պատմական նկար է, իսկ հիմա ամոթալի պատերազմ են հայտարարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նույնիսկ ծրագրում կետ ունեն Կաթողիկոսի հեռացման համար, բայց մենք վստահաբար սա թույլ չենք տալու և ես ուզում եմ մեզ լսող բոլորն իմանան, որ ինչպես անցնող տարիներին մենք մեր անզիջում պայքարը տվել ենք, առաջիկա մի ամսում մենք ջանք ու եռանդ չենք խնայելու իրավիճակը փոխելու համար: Եվ ես վստահ եմ, որ ամոթալի այս շղթան պետք է ուղղակի կոտրել և մենք դա անելու ենք միասին։ Մենք միասին կարող ենք ամուր պահել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մենք միասին կարող ենք պահել մեր ինքնությունը, մեր արմատները, մենք միասին վերականգնելու ենք մեր անքակտելի կապը Սփյուռքի հետ, միասին կարողանալու ենք ապահովել անվճար կրթություն բոլորի համար: Միասին կարող ենք հասնել նրան, որ Հայաստանից դուրս բերվեն թշնամական զորքերը, իսկ պառակտումն ու ներքին թշնամանքը ուղղակի վերանա»,- այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



