«Հայաստան» դաշինքը գալիս է, որ վերջ դրվի ազգա...

«Շատ ուրախ եմ և զգացված, առավել հպարտ եմ, որ «Հայաստան» դաշինքի ընտրարշավը սկսվել է հենց համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնից, իմ հարազատ քաղաքից: Ամիսներ առաջ մեր թիմը Վաղարշապատի ընտրություններում էջմիածնեցիների, վաղարշապացիների կողմից ստացավ ավելի քան 10․000 քվե և ես գիտեմ, որ դրանք քվեներ չէին ուղղակի կապված միայն համայնքի հետ: Այդ քվեները մարդկանց պահանջն էր, իսկ պահանջը մեկն էր՝ ազատվել այսօրվա իշխանություններից, երկրում հաստատել բարոյական և իրական սիրո մթնոլորտ, որտեղ եղբայրը եղբոր հետ թշնամի չի լինելու, որտեղ քաղաքական հայացքների համար մարդկանց և իրենց հարազատներին աշխատանքից չեն ազատելու»,- այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց Սևակ Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։