Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը, հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը։ Այս մասին հայտնում է «Այսօր»-ը:
Մայր Աթոռից նրան ժամանակ էին տվել, որ բնակարանն ազատի մինչև 2026թ. հունվարի 15-ը, Ստեփան Ասատրյանը, սակայն, մինչ այս պահը բնակարանի բանալիները չի հանձնել:
Փաստաբան Արա Զոհրաբյանը, ով Մայր Աթոռի ներկայացուցիչն է, լրատվամիջոցի հետ զրույցում ասել է՝ եթե Ստեփան Ասատրյանը բանալիները չվերադարձնի, իրավական գործընթաց կսկսեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:



