Նաբլուսում իսրայելական ուժերի հետ բախումների...

Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքում իսրայելական ուժերի ռեյդի ընթացքում մի քանի տասնյակ պաղեստինցի է վիրավորվել։ Ինչպես հայտնում է «РИА Новости» գործակալությունը, այս մասին հաղորդել է Կարմիր մահիկի կազմակերպությունը:

«Բժշկական անձնակազմն օգնություն է ցուցաբերել 39 վիրավորներին, որոնք տուժել են օկուպացիոն բանակի կողմից հրաձգության և գազի կիրառման հետևանքով` Նաբլուս քաղաքի Հովսեփի դամբարանի մերձակայքում տեղի ունեցած բախումների ժամանակ», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ մեկ սպա և երեք զինվոր են տուժել Նաբլուսում, Հովսեփի դամբարանի մուտքի մոտ՝ նրանց կողքին պայթուցիկ սարքի գործարկման պատճառով։