2026 թվականի հունվարից հունիս ընկած հատվածում, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,9%: Հուլիսի 30-ին Հայաստանի Կառավարության նիստում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ արդյունաբերության ոլորտում ակտիվությունը կազմել է 10%, ծառայությունների ոլորտում՝ 11%, իսկ շինարարության ոլորտում՝ 24%: Միաժամանակ նա ընդունել է, որ գյուղատնտեսության ոլորտում նկատվում են որոշակի խնդիրներ։
Փաշինյանը բարձր է գնահատել զբոսաշրջության ոլորտում նոր ռեկորդներ սահմանելու հավանականությունը՝ հավելելով, որ 2025 թվականի հունիսի համեմատ, 2026 թվականի հունիսի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,7%-ով։
Վարչապետը հիշեցրել է, որ հուլիսի 28-ին «Moody’s» գործակալությունը որոշում է հրապարակել, որի համաձայն՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը վերանայվել է «կայուն»-ից «դրական»-ի, իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը հաստատվել է Ba3 մակարդակում։
Նրա խոսքով՝ փոփոխությունները կատարվել են՝ ելնելով աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումից, ինչը պայմանավորված է Ադրբեջանի հետ լայնամասշտաբ ռազմական հակամարտության հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ։ «Գործակալությունը 2026-2027 թվականներին կանխատեսում է 5-5,5% տնտեսական աճ», — եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։



