Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ռոուզբանանի Հ.-ն դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 15։00-ի սահմաններում, Սևանի «Սիրիկի մոտ» կոչվող հանգստյան գոտում ամուսնու՝ Ռահմանի Վ.-ի հետ վարձակալել են մոտորանավակ, որով լճում կողաշրջվել են:
Այնուհետև օգնության նպատակով իրենց է մոտեցել մեկ այլ մոտորանավակ, ինքը նստել է այդ մոտորանավակը, սակայն վարորդն այն վարել է այլ ուղղությամբ, սկսել է ձեռքերով կպնել իր սեռական օրգանին, ամուր բռնել է իրեն և ասել, որ պետք է սեռական հարաբերություններ ունենան, ինչին ի պատասխան՝ ինքը հրաժարվել է, ձեռքերով հարվածել են միմիանց, ապա մոտենալով ափին՝ մոտորանավակից իջել և փախել է:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մոտորանավակը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վարդկես Պ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Վարդկես Պ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:



