
Երեկ՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Պ.-ն իր վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայով Արագածավան գյուղի դաշտամիջյան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել կիսախողովակի (ջրատարի) մեջ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արմեն Պ.-ն տեղում մահացել է: