
Մոսկվայում մեկնարկել է "Եվրասիա ՝ ավանդական արժեքների տարածք"միջազգային խոշոր համաժողովը:Եվրասիական համաժողովի աշխատանքներին մասնակցել են բազմաթիվ հասարակական և քաղաքացիական կազմակերպություններ, քաղաքագետներ , լրագրողներ, քաղաքական գործիչներ Ռուսաստանից, Ղազախստանից, Հայաստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Տաջիկստանից:Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը:"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունն իր գործունեության առանցքում միշտ դրել է այլ երկրների գործընկերների և փորձագիտական շրջանակների հետ նոր կապերի հաստատումը, այսինքն ՝ մեր բարեկամների և դաշնակիցների հետ ավանդական "կամուրջների" վերականգնումն ու նոր "կամուրջների" հաստատումը ՝ ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի:«Վստահ ենք, որ մոտ ժամանակներս մեզ կհաջողվի փոխգործակցության կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել այլ երկրների մեր գործընկերների հետ, որոնք կիսում և ընդունում են հայ ժողովրդի բարոյա-ազգային արժեքները»,-լրագրողների հետ զրույցում նշել է Արման Աբովյանը: "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն: