Ռոսավիացիան (Ռուսաստանի ավիացիոն իշխանությունը) Մոսկվայի ավիացիոն հանգույցի շրջանում թռիչքներին առնչվող ծանուցում (NOTAM) է հրապարակել օդային տրանսպորտի շահագործողների համար:
«Մինչև օգոստոսի 12-ի 02:59-ը դրա սահմաններում թռիչքները կարող են իրականացվել միայն 160 էշելոնից (մոտ 4900 մետր) ցածր բարձրությունների վրա:
Մոսկվայի ավիացիոն հանգույցով տարանցիկ թռիչքներն արգելված են: Միջոցները ձեռնարկվել են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:
Հունիսի 20-ից սահմանված ժամանակավոր ռեժիմը, որը Կենտրոնական Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում սահմանափակում է թեթև ու գերթեթև ինքնաթիռների և քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի թռիչքները գետնից մինչև 5200 մետր բարձրության տիրույթում, շարունակում է գործել»,- նշել են գերատեսչությունում:



