Մորթեգործության զարգացում՝ պետություն-մասնավո...

Շինշիլաները բնության մեջ հանդիպում են Չիլիի, Պերույի, Բոլիվիայի եւ Արգենտինայի բարձրլեռնային շրջաններում:    Կրծողների այս տեսակը երկար ժամանակ  ինտենսիվ որսի է ենթարկվել՝  թանկարժեք մորթու պատճառով: Արդյունքում բնության մեջ շինշիլաները խիստ նվազել են և ներառվել Կարմիր գրքում, և միայն ընտանի դարձնելը փրկել է նրանց վերացումից: Այսօր շինշիլաբուծությունն անասնաբուծության մեջ համարվում է էլիտար ճյուղ եւ զարգացած է Դանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, իսկ եվրոպական մի շարք երկրներում այն օրենքով արգելված է: Տարածված կարծիք կա, որ շինշիլաբուծությունն ավելի շահավետ է, քան ոսկու արդյունահանումը: Հաշվարկված է, որ այս բիզնեսի շահութաբերությունը կարող է հասնել 100 տոկոսի՝ շնորհիվ շինշիլաների թանկարժեք մորթու:  Հայաստանն էլ անմասը չի մնում համաշխարհային միտումներից։  Այստեղ ոչ միայն շինշիլա են պահում, այլ նաև զբաղվում դրա մորթու վերամշակմամբ։ «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության   տնօրեն Նարեկ Վարդանյանը նշում է՝ շինշիլաբուծությունն անասնապահության մեջ համարվում է ոչ ավանդական ճյուղ։ Այն Հայաստանում լայն թափով սկսեց զարգանալ 2016 թվականից, երբ սկսեցին ձևավորվել տնտեսությունները։ Հայաստանում ներդրվել է  շինշիլաբուծության եվրոպական մոդելը՝ զարգացնել ճյուղը փոքր տնտեսությունների միջոցով։ Ոլորտի զարգացումը երկու մասի է՝ բաժանվում ՝ մինչև 2020թ համավարկն ու պատերազմը, և դրանից հետո։  Տնտեսական լրագրողների ակումբի հյուրը ոլորտի ընկերություններից «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության   տնօրեն Նարեկ Վարդանյանն է։

Հայաստանը հետխորհրդային երկրներից միակն է, որտեղ շինշիլաբուծության զարգացման   ամբողջական շղթան՝ բուծում, վերամշակում, արտադրություն, արտահանում իրականացվում է համակարգված տրամաբանության մեջ։ Մինչև  Հայաստանում ներդնելը, նույն՝ փոքր տնտեսությունների ձևավորման փորձը ներդրվել է  ՌԴ-ում, Մոլդովայում , Ուկրաինայում, բայց բիզնես պլանավորման կամ մոտեցումներով  պայմանավորված՝ ուղղակի չի հաջողվել։ Հայաստանը հետխորհրդային երկրներից միակն է, որտեղ փորձը հաջողել է։ Նարեկ Վարդանյանն ասում է, որ տարբեր մորթիների արտադրության հետ կապված ՌԴ ու Ուկրաինան խոշոր երկրներ են, բայց շինշիլաբուծության զարգացման հետ կապված խնդիրներ կան։  «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության   տնօրենը  կարծում է, որ առաջիկա տարիներին գազանաբուծության զարգացումը եվրոպական երկրներում արգելվելու է, ուստի Հայաստանի համար նոր հեռանկարներ են բացվելու, կան բոլոր  նախադրյալները՝  այս բիզնեսի հյուրընկալող կողմ հանդես գալու համար։

Հայաստանում զարգանում է մուշտակագործությունը

Սկզբնական շրջանում տեղում արտադրություն կազմակերպելը փորձնական նպատակ ուներ, բայց արդյունքները գոհացուցիչ են, ուստի որոշել են արդյունաբերության այս ճյուղը զարգացնել Հայաստանում՝  հոսքագիծ են տեղադրում, գործարանային արտադրություն կազմակերպելու համար։ Ոլորտն ապահովում է կայուն աշխատատեղեր։ 

Ամբողջական սկզբնաղբյուր կայքում