Իսկ թե ինչու են ՔՊ-ում որոշել Նիկոլին քերել Ա...
Սերգեյ Սարգսյանը գրել է․
Նիկոլ Փաշինյանի Արգիշտին
Թեև Վաղարշապատում Արգիշտի Մեխակյանը փորձում է խաբել ընտրողներին, թե, իբր, ինքը կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ, բայց դե մախատը պարկում չես պահի: Կից տեսանյութում Նիկոլը Արգիշտիին ներկայացնում է որպես իրենց ցուցակի մարդ:
Իսկ թե ինչու են ՔՊ-ում որոշել Նիկոլին քերել Արգիշտիի վրայից, շատ պարզ պատասխան ունի: Նիկոլի վարկանիշը շատ ցածր է, դրա համար էլ ուզում են Արգիշտիին ներկայացնել որպես «անկախ»: Այսինքն՝ իրենք իրենց իրական քաշը գիտեն ու տեղյակ են, որ մարդիկ Նիկոլի անունը լսել չեն ուզում: