F-35-երի համար հրթիռների առաջին խմբաքանակը Ճա...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիայի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչների համար ամերիկյան հրթիռների առաջին խմբաքանակը Ճապոնիա կհասնի արդեն այս շաբաթ։ Այս մասին նա ասել է Ճապոնիայում ամերիկյան ռազմաբազայում ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջորջ Վաշինգտոն» ավիակրի վրա ունեցած ելույթի ժամանակ:

«Հրթիռների առաջին խմբաքանակը Ճապոնիայի ռազմաօդային ուժերին կհանձնվի նրանց F-35-երի համար. դրանք տեղ կհասնեն արդեն այս շաբաթ», - Թրամփի ելույթի տեսանյութն է տարածել The Associated Press գործակալությունը։

Ճապոնիայում կենտրոնացած է արտասահմանում ամերիկյան ռազմական ամենամեծ ուժը։ Ամերիկացի զինծառայողների թիվն այնտեղ կազմում է 50 000։ Ամերիկյան ուժերը Յոկոսուկայի ռազմածովային բազայում տեղակայված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։