Չէ, չեմ տեսել. Կադաստրի պետը եւս չի տեսել, ին...

Խորհրդային Միության փլուզումից հետո հողի սեփականատեր հանդիսացել է բացառապես Հայաստանի Հանրապետությունը և  ՀՀ կառավարությունը և օրենսդիր մարմինն են որոշել, թե հողերի բաշխումը ոնց է տեղի ունենալու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

«Հովանավանքի և շենքի, և հողամասի վերաբերյալ եղել են կառավարության որոշումներ և բացառապես այդ որոշումներն են հիմք հանդիսացել, որ այդ անշարժ գույքը փոխանցվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն»,–ասաց նա։

Թովմասյանը չհիշեց, թե կոնկրետ Հովհաննավանքը ո՞ւմ սեփականությունն է՝ եկեղեցուն թե պետության, քանի որ հնարավոր է, օգտագործման իրավունքով է փոխանցված եկեղեցուն։

Նրա խոսքով, եկեղեցու տիրապետության տակ շուրջ  600 կամ 700 միավոր անշարժ գույք կա։

Հարցին՝ ազատվա՞ծ է Եկեղեցին գույքահարկից, Կադաստրի պետը պատասխանեց. «Ըստ օրենսդրության, առկա են եկեղեցապատկան այնպիսի օբյեկտներ, որոնք ազատված են գույքահարկից և հողի հարկից, բայց կան նաև այնպիսի գույքեր, որոնք որ վճարում են այդ հարկը»։

Նա խոստացավ պատասխաբնել Հովհաննավանքի սեփականության մասին հարցին, եթե դիմեն գրավոր։