Բոլորը ցանկանում են խաղաղություն, բայց տևական խաղաղության համար այն պետք լինի հիմնված արդարության և ազնվության վրա, իսկ արդարությունը պահանջում է, որ բոլոր կողմերի կենսական շահերը պաշպանված և հարգված լինեն, և դա 2 կողմերից պահանջվում է բարի կամք։ Երևանում տեղի ունեցած Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ցավոք, մենք այդպիսի բարի կամքի նշան չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը շարունակում է զավթման տակ պահել ավելի քան 200 քկմ տարածք ՀՀ ինքնիշխան տարածքից, շարունակում է միջամտել Հայաստանի ներքին հարցերին՝ տարբեր պահանջներ ներկայացնլով»,-ասաց նա՝ հիշեցնելով խաղաղության պայմանագրի ստորագրման համար Սահմանադրության փոփոխությունը։
«Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանք» եզրույթը, որը նշանակում է արտատարածքայնություն ճանապարհի, որը ակնկալվում է, որ պետք է անցնի Հայաստանի տարածքով՝ կապ ստեղծելով Ադրբեջանի և Նախիջևանի միջև։
Բացի այդ՝ եկեք չմոռանանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, եկեք աչք չփակենք էթնիկ զտումների վրա, ցեղասպանության վրա, որ գործել է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ, այսօր չկա գեթ մեկ հայ Լեռնային Ղարաբաղում։ Մարդիկ, ովքեր այնտեղ 1000-ամյակներով ապրել են, հիմա ստիպողաբար տեղահանվել են։ Արդյոք քաղաքակիրթ Եվրոպան պատրաստվո՞ւմ աչ փակել սրա վրա։ Արդյոք մենք հանդուրժելու ենք երկակի ստանդարտները, թե պահանջելու ենք, որ Ադրբեջանը երաշխավորի մարդկանց անվտանգ վերադարձը իրենց տներ։ Արժանապատիվ վերադարձ՝ միջազգային երաշխիքներով և անվտանգության մեխանիզմներով և երաշխավորի այդ մարդկանց անվտանգությունը։
Հիմա մի քանի տասնյակ հայեր էլ Բաքվի բանտում են, այս վեհաժողովը պետք է ձայն բարձրացնի և պահանջի առանց նախապայմանների այս բանտարկյալներիկ ազատ արձակումը, որովհետև երբ ասում ենք հասցեագրել խնդիրը՝ Ադրբեջանն էլ կասի՝ ամեն ինչ օրենքով ենք անում, և փակեք ձեր աչքերը։ Ավելին, Ադրբեջանը նաև Կարմիր Խաչի կոմիտեին է դուրս հանել երկրից և տասնյակ մարդիկ Ադրբեջանի բանտերում որևէ կապ չունեն արտաքին աշխարհի հետ, Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում նրանց հետ Բաքվի բանտում, դուք կարող եք միայն կադրերում տեսնել, թե ինչ տառապան է է երևում նրանց դեմքից։
Այս վեհաժողովը առանց վարանելու պետք է պահանջի այդ մարդկանց անհապաղ ազատ արձակումը, պետք է պահանջի դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Հետևապես ես փոփոխություն եմ առաջարկում ընդունվելիք բանաձևում։ Մենք պետք է հենց այս վեհաժողովից ուղերձ հղենք Ադրբեջանին, որ այս վեհաժողովը չի հանդուրժելու այսպիսի անմարդկային վերաբերմունք Ադրբեջանի ֆաշիստ ռեժիմի կողմից»,-ասաց Խաչատրյանը։



