«Մոնումենտում» Հայկ Մարությանը բազմաբնակարան...

Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի կառուցումը հսկայական նախագիծ է, և շինարարը պետք է իրականացնի ընդամենը մեկ տարվա ընթացքում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նույնիսկ մեկ անձից գնման դեպքում երեք ընկերությունների, երեքն էլ խոշոր ընկերություններ են, արվում է գնահարցում, որի արդյունքներում ամենանվազ գին առաջարկած ընկերության հետ է, որ կնքվում է այդ պայմանագիրը։ Իսկ կոնկրետ այս որոշումը կայացվել է կառավարության մակարդակում և պայմանավորված է նրանով, որ 2027 թվականին մենք ունենք աշխարհի առաջնություն, որը պետք է անցկացվի Ալբերտ Ազարյանի մարզադպրոցում։

Երկրորդը, գովազդին վերաբերող հարցերը, գովազդի ռեֆորմի ժամանակ մենք ունեցել ենք բանավոր պայմանավորվածություն բոլոր խոշոր կրիչներ ունեցող ընկերությունների հետ և այդ պայմանավորվածության համապատասխան մենք ֆիքսել ենք, որ եթե նրանք ինքնակամ իրենց ծեռամբ իրենց գումարներով ապամոնտաժեն իրենց մեծ կրիչները, որոնք այլևս չեն համապատասխանում մեր ստանդարտներին, մենք կտանք հնարավորություն Երևան քաղաքի կենտրոնում երեք տարով, եթե չեմ սխալվում, նոր կրիչներ ունենալ»,–ասաց նա՝ անդրադառնալով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի քննադատություններին։

«Ես իհարկե մեկ-մեկ ապշում եմ, չնայած ապշելու շատ բան չկա, երբ որ խոսում է մի խմբակցության անդամ... կարելի է ամեն ինչին կոռուպցիա անունը դնել, մեկ հարկանի առանձնատունը կարելի է կոչել դղյակ, և կարելի է ամեն ինչը այնպես խեղաթյուրել։

Այս վերջերս ես «Հետքից» անընդհատ հարցումներ էի ստանում, որ այդպես մինչև 2018 թվականը, ոնց որ այդպես սոված էիք դուք, 2018 թվականից հետո մեկ էլ կտրուկ հարստացաք, հետո հիշեցի, որ 2017 թվականին մի հատ հայտարարագիր ունեի հանձնած։ Լավ էր, որ այդ ժամանակ հանձնել էի։ Ֆիքսեցի, որ մենակ ես 28 տարեկանում այդ տարվա ընթացքում 30 միլիոն դրամ եկամուտ ունեի։

Հասկանում եմ՝ դուք ինչ եք ուզում արած լինեք, բայց հենց կոռուպցիայի մասին եք մտածում, մի հատ առաջարկում եմ մտածենք, օրինակի համար, այն փաստի վերաբերյալ, թե ինչպես է օրինակ Հայկ Մարությանը, Մոնումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այդ հարցը ինձ շատ հուզում է»,–ասաց նա։