«Mitsubishi Montero»-ն բախվել է բետոնե եզրաքա...

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Արտաշ Հ.-ն  իր վարած «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհի 53 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ կառուցվող ճանապարհի բետոնե եզրաքարերին և կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղում: 
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սիրանուշ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը ամուսիններ են: