Մինչև 2025թ. Հայաստանում կկառուցվի 200 ՄՎտ հզ...

Մինչև 2025թ. Հայաստանում կկառուցվի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում. ներդրվելու է մոտ 174 միլիոն դոլար։

Մրցույթում հաղթել է էմիրաթական «Մասդար» ընկերությունը։ Բաժնեմասի 85%-ը «Մասդարինն» է, 15%-ը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդինը (ԱՆԻՖ)։

Ծրագիրը ունի նաև սոցիալական բաղադրիչ. նախատեսվում է 320 միլիոն դրամի չափով տարածքային զարգացման վճար տրամադրել այն երկու համայնքներին, որոնց հողատարածքներում արևային էներգիա է արտադրվելու։