Միացյալ Նահանգները մտադիր է «լրջորեն վերանայել» իր քաղաքականությունը ՆԱՏՕ-ի հետ կապված։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Էնդրյուս» ավիաբազայում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը։
«Մենք տրիլիոնավոր դոլար ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա՝ օգնելու նրանց Ռուսաստանի դեմ պաշտպանության գործում։ Միայն մտածեք՝ մենք պաշտպանվում ենք Ռուսաստանից։ Ես վաղուց եմ կարծում, որ դա փոքր-ինչ ծիծաղելի է։ Բայց մենք տրիլիոնավոր դոլար ենք ծախսում դրա համար։ Եվ կարծում եմ, որ դա կենթարկվի շատ լուրջ վերանայման», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա կրկին նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չօգնեց ԱՄՆ-ին Իրանի դեմ ռազմական գործողություններում՝ հավելելով, որ «շատ հիասթափված» է ՆԱՏՕ-ից:



