Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 18-ին Երևան քաղաքի Լևոնյան փողոցում հայտնաբերվել և Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Արմեն Ա.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 1-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին Աշտարակ-Եղվարդ խճուղու 4-րդ կմ-ից՝ հրաբխային խարանի հանքից, բերման է ենթարկվել 29-ամյա Խաչիկ Ա.-ն, որը հունվարի 18-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Խաչիկ Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 18-ին բաժին է ներկայացել 46-ամյա Շահում Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի (Խարդախության փորձը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Ոստիկանության ՔՈԳՎ և Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին Լոռու մարզի Կուրթան գյուղում հայտնաբերվել և Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Գարիկ Զ.-ն, որը 2020 թ. հունվարի 3-ից ՌԴ Վորոնեժի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291.2-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերվել և Ճամբարակի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Թովմաս Ղ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Թովմաս Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 18-ին Վեդի քաղաքի Չարենցի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 24-ամյա Ռոման Ն.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռոման Ն.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 18-ին բաժին է ներկայացել 48-ամյա Տարոն Թ.-ն, որը հունվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 18-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից բերման են ենթարկել 35-ամյա Կարեն Կ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարեն Կ.-ն ներկայացվել է դատարան:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 18-ին Խաղաղ Դոնի փողոցից բերման է ենթարկվել 45-ամյա Գուրգեն Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 18-ին Թևոսյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Սամսոն Ղ.-ն, որը հունվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սամսոն Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: