«Հայաստանի իշխանությունները կորցնում են առողջ...

Հայաստանի հետ հարաբերություններում որոշակի փոփոխություններ, անկասկած, կան, որքան էլ որ տխուր է։ Այս մասին հոկտեմբերի 9-ին Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագիտության թեկնածու Ալեքսանդր Դուդչակը։

Միևնույն ժամանակ, քաղաքագետի կարծիքով, այդ փոփոխությունների նախաձեռնողը Ռուսաստանը չէ։ Ինչպես կարծում է Դուդչակը, Ռուսաստանը շարունակում է հանդես գալ փոխշահավետ առաջարկներով։ Ընդ որում, հնարավոր համագործակցության բոլոր ոլորտներում՝ մշակութայինից մինչև էներգետիկա։

«Սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունները, ցավոք, եվրոպական երկրների և Արևմուտքի առաջնորդներին հետևելով, պարզապես սկսել են կորցնել առողջ բանականությունը։ Մենք շատ հարցերի շարունակում ենք նայել առողջ բանականության տեսանկյունից։ Եվ մինչ օրս մեզ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է այդպես։ Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին», - ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն այժմ առաջնորդվում է քաղաքական նպատակահարմարությամբ, այլ ոչ թե առողջ բանականությամբ, ինչը չի բխում հայ և ռուս ժողովուրդների շահերից։

«Նրանք առաջնորդվում են այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Այն օրակարգը, որը նրանց թելադրվում է շատ հեռվից։ Այդ օրակարգում ընդհանրապես նախատեսված չեն Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը, հեռանկարները, Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը, տնտեսության և հասարակության զարգացումը։ Ոչ, այս ամենը իմաստ չունի, քանի որ այլ խնդիրներ են դրված։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն», - ընդգծել է ռուս գիտնականը։