Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Rogue»-ը...

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Հովհանես Բ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի, Արմեն Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արարատ Ղ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Hyundai Elantra»-ն բախվել է բետոնե հենասյանը, կոտրել ու շպրտել այն, ապա՝ ճանապարհային երթևեկության համար նախատեսված ցուցանակին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։