«Մեր գլուխը կշոյեին ու, որպես մարդասիրական օգ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չպաշտպաներ իր ժողովրդին, ապա կվերածվեր ավելորդ, խարխուլ երկրի:

«Եթե ​​Ռուսաստանը չպաշտպաներ իր ժողովրդին, ապա կվերածվեր խարխուլ, անպետք երկրի: Մեր գլուխը կշոյեին ու, որպես մարդասիրական օգնություն, փտած կարտոֆիլ կտային»,- ասել է նա։

Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանն էլ ավելի ինքնաբավ դարձնել, քանի որ հենց դա է երկրի ինքնիշխանության գլխավոր դրսևորումը: