Առնվազն յոթ մարդ զոհվել է ոչ մեծ մասնավոր ինքնաթիռի ընկնելուց հետո Մեքսիկայի արեւմուտքում։ Այս մասին տեղեկացրել է Հալիսկո նահանգի քաղպաշտպանության ծառայությունը։
«Կիրակի օրվա երկրորդ կեսին Cessna 207 ինքնաթիռը, որը թռիչք էր կատարել Միչոական նահանգի Լա Պարոտա բնակավայրից, ընկել է դժվարհասանելի անտառային տարածքում»,- նշվել է գերատեսչության X-ի էջում։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղեկացրել են, որ հայտնաբերել են յոթ դի։ Զոհվածների ինքնությունը պարզված չէ։ Փրկարարները դեռ պետք է զննեն ինքնաթիռի բեկորները, որպեսզի հաստատեն, որ այնտեղ այլ մարդիկ չեն եղել։