Մենք Իրանին շատ հզոր հարվածներ կհասցնենք. Թրա...

Մենք Իրանին շատ հզոր հարվածներ կհասցնենք, և ինչ-որ պահին նրանք կասեն. «Մենք այլևս չենք կարող սա հանդուրժել»։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք պարզապես ուզում ենք հաղթել։ Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է։ Մենք փորձում ենք լինել հնարավորինս քաղաքավարի, որքան դա հնարավոր է նման իրավիճակում։ Մեզ մոտ պատերազմ է ընթանում։ Ես դա ռազմական գործողություն եմ անվանում։

Նրանց մոտ քիչ հրթիռներ են մնացել, բայց դրանք շատ ավելի քիչ են, քան չորս-հինգ ամիս առաջ։ Նրանց արտադրական կարողությունները գրեթե սպառված են։ ԱԹՍ-ների արտադրության նրանց հնարավորությունները գրեթե սպառված են։ Բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, նրանց մոտ դեռ կա։ Իրանը շատ լավ հակաօդային պաշտպանություն ուներ, բայց այն չաշխատեց։

Իրանի վիճակը շատ ծանր է։ Գործերը շատ-շատ վատ են ընթանում։ Նրանց համար շատ ծանր է»,- հավաստիացրել է Թրամփը։