Մենք դաշնակից ենք աշխարհի ամենահզոր տերության հետ, և միասին մենք ունակ ենք դիմակայելու ամենալուրջ սպառնալիքներին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Ինչպես նշել է Նեթանյահուն, նա հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, ով զանգահարել է իրեն օդանավից՝ ուղևորությունից վերադառնալու ճանապարհին։
«Երեկ ես զրուցել եմ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, ով զանգահարել էր ինձ իր օդանավից՝ ուղևորությունից վերադառնալիս։ Նա ինձ մանրամասն տեղեկացրեց բանակցությունների ընթացքի մասին, ինչպես այս վարչակազմն անում է ամեն օր։ Նա ինձ փոխանցեց, որ նախագահ Թրամփի և Միացյալ Նահանգների համար կենտրոնական հարցը բոլոր հարստացված նյութերի դուրսբերումն է և այն բանի ապահովումը, որ Իրանում առաջիկա տարիների, իսկ հնարավոր է՝ նաև տասնամյակների ընթացքում որևէ հարստացում չիրականացվի»,- հայտնել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը շեշտել է, որ քանի որ Իրանը խախտել է սահմանված կանոնները, Դոնալդ Թրամփը որոշել է դիմել կոշտ միջոցների՝ սահմանելով շրջափակում և ծովային պաշարում։
«Քանի որ Իրանը խախտել է կանոնները, Թրամփը որոշել է շրջափակում և ծովային պաշարում սահմանել, և մենք, բնականաբար, աջակցում ենք այդ հաստատակամ դիրքորոշմանը։ Մենք դաշնակից ենք աշխարհի ամենահզոր տերության հետ, և միասին մենք ունակ ենք դիմակայելու ամենալուրջ սպառնալիքներին։ Իսրայելը գտնվում է իր հզորության գագաթնակետին»,- ասել է Իսրայելի վարչապետը։



