Մելիտոպոլում պայթյուն է որոտացել

Ուրբաթ առավոտյան մեկ պայթյուն է հնչել Մելիտոպոլի կենտրոնում, հայտնել է շրջանային վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

«Քաղաքի կենտրոնական հատվածում մեկ պայթյուն է հնչել»,- գրել է Ռոգովը Telegram-ի իր ալիքում։

ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանությունում նա պարզաբանել է, որ պայթյունը ծավալուն է եղել, սակայն միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։ Մանրամասները ճշտվում են։ Առավոտյան ժամը 8-ին տարածաշրջանում արդեն մեկնարկում են հանրաքվեի տնետուն փուլերը, հիշեցրել է Ռոգովը։