Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում անընդունելի է համարել առևտրային նավերի վրա հարձակումները և ընդգծել Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու կարևորությունը։
Երկու երկրների ղեկավարները հանդիպել են Նյու Յորքի «Թուրքական տանը»՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։
«Մեր նախագահը շեշտել է, որ Սև ծովում անվտանգ նավարկությունն ապահովելու համար անհրաժեշտ քայլեր են պետք։ Առևտրային նավերը թիրախավորելն անթույլատրելի է, ուստի կողմերից պատասխանատու քայլեր ենք ակնկալում»,- նշված է Թուրքիայի նախագահականի հաղորդագրության մեջ։
Էրդողանը նաև հավաստիացրել է, որ Թուրքիան պատրաստ է շարունակել ռուս-ուկրաինական պատերազմը տևական խաղաղությամբ ավարտելու համար գործադրվող ջանքերը։
«Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարան շարունակելու է աշխատել կողմերի միջև ուղիղ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ»,- հայտնում է նախագահի աշխատակազմը։
2026 թվականին Սև ծովում ուկրաինական զինուժը հարվածներ էր հասցրել թուրքական մի քանի նավերի։ Միջադեպերի հետևանքով տուժել էին Թուրքիայի քաղաքացիներ, կա նաև մեկ զոհ։ Դրանից հետո Անկարան Թուրքիայում Ուկրաինայի դեսպանին կանչել էր ԱԳՆ և պահանջել ապահովել առևտրային նավերի անվտանգությունը։



