Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում հայտնաբերվել է 311 կգ կոկաինի խմբաքանակ, որի փաթեթների վրա պատկերված են եղել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու լուսանկարները։
Թմրանյութը տեղափոխվել է տարանցիկ եղանակով՝ Լատինական Ամերիկայից դեպի Եվրոպական Միություն Ռուսաստանի տարածքով։
Առգրավման մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։ Ձերբակալվել է 2001 թվականին ծնված, ՌԴ չաշխատող քաղաքացի, որը ներգրավված է եղել փոխադրումների կազմակերպման մեջ։ Նա թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորման անդամ է եղել։ Հարուցվել է քրեական գործ։



