Կառավարությունը լրացուցիչ 94.6 մլն դրամ է նախ...

ՀՀ վարչապետի աշխատակազմի արտասահմանյան գործուղումների ծախսերի համար լրացուցիչ 94 մլն 622,1 հազար դրամ կհատկացվի։

Որոշումը հաստատվեց կառավարության նիստում։

Ըստ նախագծի` գումարը կտրամադրվի ոչ թե պետական բյուջեի ծախսերն ավելացնելու, այլ վարչապետի աշխատակազմի այլ ծախսերից տնտեսված միջոցները վերաբաշխելու հաշվին։

Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներն արդեն չեն բավարարում լրացուցիչ գործուղումների ծախսերը հոգալու համար։