
Հունիսի 25-ին գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պուշկին 60 հասցեում ավտոմեքենաներից գողություններ են կատարվել։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 24-ի ժամը 23։00-ից մինչև հունիսի 25-ի ժամը 08։50-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Երևանի բնակիչ 32-ամյա Անի Ս․-ին պատկանող «Mazda» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայլիների ապակիները, ինչպես նաև նույն հասցեում կայանված Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Արման Հ․-ին պատկանող «BYD» մակնիշի և Երևանի բնակիչ 66-ամյա Ալլա Թ․-ին պատկանող «Nissan» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիների զույգ ապակիները՝ պատճառելով նյութական վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։