Չինաստանում կինն այրվող բնակարանի պատուհանից դուրս է նետել իր մեկ ամսական երեխային՝ փորձելով փրկել նրան։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Վենչժոու քաղաքի բնակչի բնակարանում հրդեհը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը։ Մայրն ու երեխան արգելափակվել են տան երրորդ հարկում և չեն կարողացել դուրս գալ շենքից։ Կինը բաց պատուհանի մոտ է գնացել՝ երեխային ծխից ու շմոլ գազից պաշտպանելու համար։ Նա սկսել է գոռալ՝ աղաչելով անցորդներին փրկել երեխային։ Չինուհու պատուհանի տակ մոտ մեկ տասնյակ մարդ է հավաքվել՝ պատրաստ օգնելու։
Ներքևում վերմակը երկարել են, կինը երեխային գցել է դրա վրա։ Ամեն ինչ լավ է անցել, երեխային բռնել են։
Մի քանի րոպե անց դեպքի վայր է ժամանել հրշեջ ջոկատը, որը փրկել է նորածնի մորը և մեկ այլ կնոջ, ով չի կարողացել դուրս գալ շենքից։ Տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց։



