Մայր Տաճարի բացմանը Փաշինյանի մասնակցության մ...

Հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է: Այս մասին Մայր Տաճարում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

«Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու համար մեծ պատիվ պետք է լինի ներկա գտնվելն այն արարողություններին, որոնք տեղի են ունենալու», -հավելեց նա։

Ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյանին հրավեր եղե՞լ է, Սրբազանը պատասխանեց, որ այդ մասով հավելյալ ծանուցում կլինի։

Նա նաև անդրադարձավ վերանորոգման աշխատանքներին նշելով, որ նման ծավալի վերանորոգում Մայր Tաճարում չի եղել:

«Եթե հետադարձ հայացք նետենք դեպի պատմություն, վերջին անգամ 1620-ական թվականներին է եղել՝ Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ, հետագայում էլ որոշակի վերանորոգումներ կատարվել են այլ կաթողիկոսների ժամանակ, բայց այսպիսի հիմնարար վերանորոգում իրականացվել է ներկայիս կաթողիկոսի՝ Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ժամանակ», - ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը: Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները սկսվել էին 2012 թվականից: