Իրանի թշնամիների հաշվարկները, որոնք հիմնված էին արհեստական բանականության տվյալների, լրտեսական ցանցերի, վարձկանների և նրանց տեղական խամաճիկների վրա, ձախողվել են, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է Tasnim-ը։
Երկուշաբթի օրը Թեհրանի համալսարանում կայացած համաժողովում ելույթ ունենալով՝ Փեզեշքիանը ընդգծել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի բացառիկ հեռատեսությունն ու իմաստությունը երկիրը ղեկավարելու գործում՝ նշելով, որ Իրանի ներկայիս կայունությունն ու անվտանգությունը նրա ղեկավարության շնորհիվ են։
Նախագահը նշել է, որ հակառակորդները հաշվարկել էին՝ ապակայունացում և ճնշում սրելով Իրանը հասցնել սովի, թալանի և սոցիալական փլուզման։ «Սակայն նրանց հաշվարկները, որոնք հենվում էին արհեստական բանականության տվյալների, լրտեսական ցանցերի, վարձկան տարրերի և նրանց ներքին ներկայացուցիչների վրա, մեկը մյուսի հետևից փլուզվեցին», — ասել է նա։
Փեզեշքիանը նաև հիշատակել է իսրայելական ռեժիմի և ԱՄՆ-ի կատարած հանցագործությունները, որոնք հարվածներ էին հասցրել Իրանի ենթակառուցվածքային օբյեկտներին, այդ թվում՝ էներգետիկ և էլեկտրաէներգետիկ հզորություններին, հայտարարելով. «Մենք պետք է դիմակայենք ագրեսիային, անարդարությանը և ահաբեկումներին և երբեք գլուխ չխոնարհենք»։
Նա ընդգծել է, որ թշնամիները փորձել էին ծնկի բերել իրանցի ժողովրդին, սակայն իրանցիները ցուցաբերել են հաստատակամություն և դիմադրություն ցույց տվել։



