
- Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը:
Բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը՝ կողաշրջվել:
2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի պատճառով էլ առաջացել է խցանում:
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը: