Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն անուշադիր հետևում է իր երկրի վարչապետի հայտարարություններին՝ խոսելով Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայման անհրաժեշտության վերանայման մասին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանին ռուս սահմանապահների՝ հանրապետության տարածքում մնալու անհրաժեշտության մասին։
Նա նշել է, որ Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակը կարգավորող հիմնական փաստաթուղթն անժամկետ բնույթ ունի։
«Ավելի քան 30 տարի ռուս սահմանապահները հսկում են Հայաստանի Հանրապետության սահմանները և բազմիցս հաստատել են իրենց ներկայության արդիականությունը, մասնավորապես՝ կանխելով սահմանի ապօրինի հատումները և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ Հայաստանի տարածքից սահմանապահների հեռացումը բացասաբար կանդրադառնան հանրապետության անվտանգության վրա:
Զախարովան նաեւ նշել է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակը բավական կոմպետենտ չէ նման հարցեր քննարկելու համար։ Նրա խոսքով, այս հարցում պետք է ձայն տալ նրանց, ովքեր իսկապես պահպանում են Հայաստանի սահմանը, ոչ թե նստած է փափուկ աթոռների վրա։