
Իրավապահ համակարգը անում է առավելագույնը րոպե առաջ հանցագործությունը բացահայտելու համար։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26–ին, Խարբերդի մանկատանը լրագրողների հետ զրույցում նշեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքին։
Լրագրողները նաև հարցրեցին, թե արդյոք իր մեղքի բաժինը չի տեսնո՞ւմ, որ նման սպանություն է տեղի ունեցել, և արդյոք Նիկոլ Փաշինյանի գրառումն իրեն չէր ուղղված, որ պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեին, Վարդապետյանն անպատասխան թողեց՝ միայն նշելով, որ շտապում է աշխատանքի։