Մակրոնը Ալիևին կոչ է արել ապահովել Լաչինի միջ...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև:

Այս մասին հաղորդում է Tert.am-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը Ալիևին հայտնել է Հարավային Կովկասում լարվածության վերսկսման հետ կապված իր խիստ անհանգստության մասին և կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի ողջ երկայնքով»,- գրել է լրատվամիջոցը։