ՄԱԿ-ում ՌԴ դեսպան. Մենք չենք աջակցում Հայաստա...

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը եւ Թուրքիան աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարբեր կողմերին:

«Այո, Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Մենք դա գիտենք: Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կողմում ենք՝ աջակցելով Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Դա այդպես չէ: Մենք աջակցում ենք արդար կարգավորմանը եւ ռազմական գործողությունների դադարեցմանը», - Նեբենզյայի խոսքերը մեջբերում է  ՏԱՍՍ-ը: