ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կոր...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր նիստ կանցկացնի Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների կապակցությամբ։ «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Անվտանգության խորհրդի աշխատանքի ծրագրից։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Անվտանգության խորհրդի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ​​ներկայացուցիչ Լանա Զաքի Նուսեյբան, որոշ երկրներ  խորհրդակցություններ են պահանջել:

Հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին:

Օրերս ձախողվել էր Հյուսիսային Կորեայի՝ տիեզերքում ռազմական հետախուզական արբանյակ տեղադրելու փորձը, սակայն Փհենյանը հավաստիացրել է, որ կհետաքննի ձախողման պատճառները և ևս մեկ արձակում կիրականացնի: Ըստ Փհենյանի՝ արբանյակի հիմնական խնդիրն է լինելու տեղեկատվության հավաքումը՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպելու նպատակով։