Հայաստանի անկախության օրը՝ Նիագարայի ջրվեժը հ...

Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին երեկոյան ժամը 10:00-ին (10 p.m.), Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։

Այս մասին հայտնում են Կանադայում Հայաստանի դեսպանությունից՝ բոլոր ցանկացողներին հրավիրելով ներկա գտնվել այդ խորհրդանշական միջոցառմանը։

Նույն օրը Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշը , իսկ Օտտավայի քաղաքային նշանը (Ottawa Sign) կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով։