«Կառավարության հարցուպատասխանը բաղկացած էր երկու մասից՝ տնտեսական և արտաքին քաղաքական (մեծ հաշվով)։
Տնտեսական մասում մենք ֆիքսեցինք երկու կարևոր փաստ․
-
Առաջին․ այս տարի մեր երկրում գյուղատնտեսությունը շեշտակի՝ ցատկաձև անկում է ապրում։ Վեց ամսվա ընթացքում արձանագրվել է 11% անկում, իսկ երկրորդ եռամսյակում ցուցանիշը հասել է 15%-ի․ սա խայտառակ վիճակ է 1 միլիոն մարդու համար։
-
Երկրորդ․ իմացանք, որ բանկերի տոկոսադրույքները բարձրանալու են, ինչը նույնպես շատ վատ ազդեցություն կունենա մեր ժողովրդի վրա։
Եթե կենտրոնանանք կոնկրետ փաստերի վրա, թե տնտեսական ինչ արդյունք ունեցանք, մտահոգիչ էր նաև այն, որ կառավարության ղեկավարը, կարծես, շատ չէր խորացել, թե քանի տոկոս է անկումը և ինչ մեծ խնդրի առջև ենք կանգնած այսօր»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



