«Մահ Իսրայելին», «Մահ Ամերիկային». Արաբական ա...

Գազայի ալ-Ահլի ալ-Արաբի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունըորի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվելբողոքի ցույցեր է առաջացրել արաբական աշխարհում և նրա սահմաններից դուրսգրում է The Guardian-ը։

Լիբանանի Հեզբոլլահը կոչ է արել «զայրույթի օր» նշանակելորը համընկնում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ տարածաշրջան ժամանելու հետ։ Բեյրութի մերձակայքում գտնվող Ավքար արվարձանում ԱՄՆ դեսպանատան մոտ հարյուրավոր ցուցարարներ բախվել են լիբանանյան անվտանգության ուժերի հետորտեղ ցուցարարները քարեր են նետել և այրել մոտակա շենքըհաղորդում է Agence France-Presse-ը:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Ըստ AFP-ի՝ ցուցարարները վանկարկել են «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել են նաև Բեյրութում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ բարձրացնելով Հըզբոլլահի դրոշները և քարեր նետելով դեսպանատան գլխավոր մուտքի մոտ։

Չորեքշաբթի վաղ առավոտյան ԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորել է ամերիկացիներին խուսափել Լիբանան մեկնելուց՝ միաժամանակ թույլ տալով կամավոր ժամանակավոր հեռանալ ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքի անդամներին:

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ցուցարարները փորձել են ներխուժել Իսրայելի դեսպանատուն։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մի քանի հազար ցուցարարներին ցրելու համարորոնք վանկարկում էին ՀԱՄԱՍ-ի աջակցության կարգախոսներ և կառավարությունից պահանջում էին փակել դեսպանատունը և հրաժարվել Իսրայելի հետ խաղաղության պայմանագրից։

Թեհրանում հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանատների մոտ չորեքշաբթի վաղ առավոտյանՑուցարարները բղավել են «Մահ Ֆրանսիային և Անգլիային» եւ ձվեր են նետել Իրանի մայրաքաղաքում Ֆրանսիայի դեսպանատան պատերի վրա։

Լիբիայում հարյուրավոր ցուցարարներ՝ բոլոր տարիքիծածանելով պաղեստինյան դրոշներըիսկ ոմանք՝ իրենց դեմքերը ծածկելով պաղեստինյան քեֆիեներովերթով անցել են Տրիպոլիի փողոցներովապա հավաքվել Նահատակների հրապարակումՆրանք կարգախոսներ են վանկարկել՝ ի պաշտպանություն Գազայի ժողովրդի։

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Թազ քաղաքումինչպես նաև Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում և Բաղդադում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էոր Գազայի հիվանդանոցի ռմբակոծությունը «մարդկային ամենահիմնական արժեքներից զուրկ իսրայելական հարձակումների վերջին օրինակն է», երբ ցուցարարների մեծ բազմություն հավաքվել էր Անկարայում Իսրայելի դեսպանատան և Ստամբուլում հյուպատոսության մոտ:

Երեքշաբթի ուշ երեկոյան Պաղեստինի անվտանգության ուժերի հետ բախումներ են տեղի ունեցել Հորդանան գետի Արևմտյան ափի մի քանի քաղաքներումՊաղեստինի անվտանգության ուժերը Ռամալլահում արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել՝ ցրելու ցուցարարներինորոնք քարեր էին նետում և կարգախոսներ վանկարկում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի դեմԱբասը վերադառնում էր Արևմտյան ափ այն բանից հետոերբ չեղարկվել էր Հորդանանում Բայդենի հետ նախատեսված հանդիպումը։

Հարյուրավոր ցուցարարներ երթով անցել են Ռամալլայի կենտրոնական Մանարա հրապարակովոմանք աջակցել են ՀԱՄԱՍ-ի զինյալների առաջնորդներին:

Հաղորդվում էոր բախումներ պաղեստինյան անվտանգության ուժերի հետ տեղի են ունեցել նաև Հորդանան գետի արևմտյան ափի ՆաբլուսՏուբաս և Ջենին քաղաքներում:

Վերլուծաբաններն ասում ենոր Հորդանան գետի Արևմտյան ափում բողոքի ցույցերի բռնկումը ընդգծել է պաղեստինցիների վաղուց բորբոքված զայրույթը Աբասի դեմորը երկար ժամանակ քննադատության էր ենթարկվում այդ տարածքում անվտանգության հարցերը Իսրայելի հետ համակարգելու համար: